Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մինչև առևանգված իսրայելցիները տուն չվերադառնան, ոչ մի հումանիտար օգնություն Գազային». Իսրայելի էներգետիկայի նախարար

«Մինչև առևանգված իսրայելցիները տուն չվերադառնան, ոչ մի հումանիտար օգնություն Գազային». Իսրայելի էներգետիկայի նախարար
Միջազգային
11:47, 12 октябрь 2023
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակումներին Իսրայելի պատասխան գործողությունների հետևանքով Գազայի հատվածում հումանիտար աղետ է ծավալվում։ Ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակումների՝ Իսրայելի կառավարությունը հայտարարել է տարածաշրջանի լիակատար շրջափակման մասին, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի, սննդի և ջրամատակարարումների դադարեցման։

Վառելիքի բացակայության պատճառով Գազայի հատվածում չի աշխատում միակ էլեկտրակայանը։ 

Վերջին տվյալներով՝ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով երկրում զոհերի թիվը հասել է 1300-ի, Գազայի հատվածում Իսրայելի պատասխան հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1200-ը՝ ըստ իսրայելական պաշտոնական հաղորդագրությունների և պաղեստինյան կողմի։ Երկու կողմից վիրավորվել է ավելի քան 9.000 մարդ։   

ՀԱՄԱՍ-ի պատանդների թիվը հասնում է 130-ի,  պնդում է խմբավորումը: Իսրայելի էներգետիկայի նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ «ջրի ոչ մի պոմպ չի բացվի», մինչև առևանգված իսրայելցիները տուն չվերադարձվեն։ 

«Հումանիտար օգնությո՞ւն Գազային: Ոչ մի էլեկտրական անջատիչ չի միացվի, ոչ մի ջրի պոմպ չի բացվի, և ոչ մի բենզատար չի մտնի, մինչև առևանգված իսրայելցիները տուն չվերադառնան»,- գրել է նա X (Twitter) սոցիալական ցանցի իր էջում։