Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եթե Իսրայելը չդադարի ռմբակոծել Գազայի հատվածը, պատերազմ կարող է սկսվել «այլ ճակատներում». Իրանի ԱԳՆ

«Եթե Իսրայելը չդադարի ռմբակոծել Գազայի հատվածը, պատերազմ կարող է սկսվել «այլ ճակատներում». Իրանի ԱԳՆ
Միջազգային
12:42, 13 октябрь 2023
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանն ասում է, որ եթե Իսրայելի կողմից Գազայի ռմբակոծությունները շարունակվեն, պատերազմը կարող է բացվել «այլ ճակատներում»՝ ակնհայտ հղում անելով լիբանանյան ահաբեկչական «Հեզբոլլահին»:

Ամիրաբդոլլահյանը ժամանել է Բեյրութ, որտեղ նրան դիմավորել են ՀԱՄԱՍ-ի և պաղեստինյան իսլամական ջիհադի ներկայացուցիչները՝ լիբանանցի պաշտոնյաների հետ միասին։

«Շարունակվող ագրեսիայի, ռազմական հանցագործությունների և Գազայի պաշարման ֆոնին այլ ճակատների բացումը ռեալ է», – ասել է Ամիրաբդոլլահյանը։