Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանի հատուկ ծառայությունները օգնել են ՀԱՄԱՍ-ին՝ կազմակերպելու հարձակում Իսրայելի վրա. WSJ

Իրանի հատուկ ծառայությունները օգնել են ՀԱՄԱՍ-ին՝ կազմակերպելու հարձակում Իսրայելի վրա. WSJ
Աշխարհ
10:32, 09 октябрь 2023
Իրանի անվտանգության ծառայության ներկայացուցիչներն օգնել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալներին հարձակում պլանավորել Իսրայելի վրա, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Ինչպես պարբերականին հայտնել են ՀԱՄԱՍ-ի և լիբանանյան «Հըզբոլլահ»-ի բարձրաստիճան ներկայացուցիչները, Իրանի հատուկ ծառայությունները «կանաչ լույս են տվել» հարձակման համար անցյալ երկուշաբթի՝ հոկտեմբերի 2-ին, Բեյրութում խմբավորումների զինյալների հետ հանդիպման ժամանակ:

WSJ-ի զրուցակիցները պնդում են, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպաները օգոստոսից ՀԱՄԱՍ-ի հետ պլաններ են մշակել Իսրայել օդային, ցամաքային և ծովային ներխուժում իրականացնելու համար։ Գործողության մանրամասները հստակեցվել են Իրանի կողմից աջակցություն ստացող չորս խմբավորումների, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ու «Հըզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ։

Իսրայելի վրա հարձակման կազմակերպմանը Իրանի մասնակցության մասին տեղեկությունը լրագրողներին հաստատել են նաև եվրոպացի պաշտոնյաներից մեկը և սիրիական կառավարության խորհրդականը։

ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ներկայացուցիչ Մահմուդ Միրդավին ասել է, որ խմբավորումն ինքնուրույն է ծրագրել հարձակումը: