Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել Բլինքենը և Նեթանյահուն ամբողջ գիշեր տևած բանակցություններից հետո

Ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել Բլինքենը և Նեթանյահուն ամբողջ գիշեր տևած բանակցություններից հետո
Միջազգային
11:01, 17 октябрь 2023
ԱՄՆ-ը և Իսրայելը պայմանավորվել են ծրագիր մշակել Գազա հումանիտար օգնություն հասցնելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի երկարատև բանակցություններից հետո, որոնք ավարտվել են այսօր առավոտյան։ Reuters-ի վարկածով՝ բանակցությունները տևել են ինը ժամ։ Հանդիպումն ընդհատել է օդային տագնապը, և Բլինքենն ու Նեթանյահուն ստիպված են եղել կարճ ժամանակով իջնել բունկեր։ CNN-ը գրում է, որ բանակցությունները տևել են յոթուկես ժամ։

«Մենք կիսում ենք Իսրայելի մտահոգությունը առ այն, որ ՀԱՄԱՍ-ը կարող է առգրավել կամ ոչնչացնել Գազա մտնող օգնությունը կամ այլ կերպ խոչընդոտել, որ դա ստանան այն մարդիկ, ովքեր դրա կարիքն ունեն: Եթե ՀԱՄԱՍ-ը որևէ կերպ խոչընդոտի խաղաղ բնակիչներին հումանիտար օգնություն հասցնելուն, ներառյալ այն առգրավելու ճանապարհով, մենք կլինենք առաջինը, ով կդատապարտի դա, և կաշխատենք, որ նման բան չկրկնվի»,- ասել է Բլինքենը: