Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեծ Բրիտանիայի վարչապետը ժամանել է Իսրայել

Մեծ Բրիտանիայի վարչապետը ժամանել է Իսրայել
Միջազգային
10:53, 19 октябрь 2023
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ժամանել է Իսրայել։ Այս մասին հայտնում է իսրայելական բանակի «Գալեյ ՑԱԽԱԼ» ռադիոկայանը։
 
Նրա տվկյալներով՝ Սունակի ինքնաթիռը արդեն վայրէջք է կատարել Թել Ավիվի մոտ գտնվող «Բեն Գուրիոն» օդանավակայանում։ Նախատեսված է Սունակի հանդիպումը իսրայելցի իր գործընկեր Բենիամին Նեթանյահուի և երկրի նախագահ Իսահակ Հերցոգի հետ։
 
Ինչպես տեղեկացնում է Մեծ Բրիտանիայի կառավարության մամուլի ծառայությունը, այցը կտևի երկու օր: Մեծ Բրիտանիայի վարչապետը կայցելի նաև տարածաշրջանի այլ երկրներ: