Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռիշի Սունակը՝ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ

Ռիշի Սունակը՝ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ
Քաղաքականություն
17:34, 24 октябрь 2022
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությունում ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը Պահպանողական կուսակցության ներկուսակցական ընտրություններում դարձել է հաղթող և այժմ կզբաղեցնի երկրի վարչապետի պաշտոնը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
 
Սունակը ներկուսակցական ընտրություններում ավտոմատ կերպով հաղթող է դարձել այն բանից հետո, երբ Համայնքների պալատի ղեկավար Փենի Մորդոնթը հանել է իր թեկնածությունը՝ հայտարարելով Սունակին սատարելու մասին։