Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ նոր վարչապետը պետք է լինի Ռիշի Սունակը

Մեծ Բրիտանիայի  ԱԳ նախարարը հայտարարել է, որ նոր վարչապետը պետք է լինի Ռիշի Սունակը
Աշխարհ
14:24, 24 октябрь 2022
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջեյմս Քլևերլին հայտարարել է, որ երկրի կառավարության նոր ղեկավարը պետք է լինի ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը։ Երկուշաբթի օրը Twitter-ի իր էջում Քլևերլին գրել է, որ պաշտպանելու է նրա թեկնածությունը։

«Մենք մարտահրավերների ենք բախվում ինչպես տանը, այնպես էլ դրանից դուրս: Ես ասել եմ, որ կառավարությունը պետք է ղեկավարի փորձառու մարդ, և, ինչպես նախկինում, հանդես եմ գալիս հօգուտ դրա: Ամենամեծ փորձ ունեցող թեկնածուն անկասկած Ռիշի Սունակն է,- գրել է Քլևերլին:- Նա կարող է հույս դնել իմ լիարժեք աջակցության վրա՝ որպես մեր վարչապետ, և ես ին ձայնը կտամ նրան»։
 
Երկուշաբթի օրը Սունակի թեկնածությունը պաշտպանել է նաև Մեծ Բրիտանիայի ՆԳ նախկին նախարար Պրիտի Պատելը։ Ավելի վաղ նա հանդես է եկել հօգուտ Բորիս Ջոնսոնի, որը սեպտեմբերի 6-ին լքել է վարչապետի պաշտոնը, բայց փորձել է վերադառնալ դրան։ Դեռևս կիրակի օրը ինքը՝ Քլևերլին, նույնպես հայտարարել էր, որ կցանկանար Ջոնսոնին կրկին տեսնել վարչապետի պաշտոնում, սակայն շուտով վերջինս հայտարարեց, որ չի մասնակցելու ընտրություններին։ 

Կառավարության ղեկավարի պաշտոնի համար պայքարը շարունակում են միայն Սունակը և բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի ղեկավար Փենի Մորդոնթը։ Բրիտանական ԶԼՄ-ների հաշվարկներով՝ ֆինանսների նախկին նախարարը ստացել է գրեթե 150 պատգամավորների աջակցությունը, մինչդեռ Մորդոնթը չունի նույնիսկ 30 ձայն։ Սա նշանակում է, որ Սունակը կարող է հռչակվել Պահպանողական կուսակցության նոր ղեկավար արդեն երկուշաբթի: 

Այսպիսով, նա կարող է Մեծ Բրիտանիայի վարչապետ դառնալ հենց հաջորդ օրը՝ հոկտեմբերի 25-ին՝ փոխարինելով Լիզ Թրասին։