Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը Գազայի հատվածում պատանդներին փնտրում է հետախուզական դրոնների միջոցով. Reuters

ԱՄՆ-ը Գազայի հատվածում պատանդներին փնտրում է հետախուզական դրոնների միջոցով. Reuters
Միջազգային
11:12, 03 ноябрь 2023
Գազայի հատվածում Միացյալ Նահանգները օգտագործում է հետախուզական դրոններ՝ փորձելու համար տեղեկություններ հավաքել պատանդների մասին, որոնց պատանդառել է ՀԱՄԱՍ-ը Իսրայելի վրա հարձակման ժամանակ:

Այս մասին Reuters-ին հայտնել են ամերիկացի երկու պաշտոնյաներ, որոնցից մեկը պարզաբանել է, որ ամերիկյան դրոններն արդեն մեկ շաբաթ է, ինչ թռչում են Գազայի հատվածի վրայով։

Գործակալության զրուցակիցների խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները չեն բացառում, որ տասը ամերիկացիները, որոնք համարվում են անհետ կորած Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, կարող են պատանդ  լինել: Ահաբեկիչները, ինչպես ենթադրվում է, պատանդներին պահում են Գազայի հատվածում փորված թունելների ցանցից մեկում։