Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ԱՄՆ-ը չի կարող մեզ սպառնալ. Իրանը իր հզորության գագաթնակետին է և պատրաստ է հակամարտության զարգացման ցանկացած սցենարի». ԻՀՊԿ

«ԱՄՆ-ը չի կարող մեզ սպառնալ. Իրանը իր հզորության գագաթնակետին է և պատրաստ է հակամարտության զարգացման ցանկացած սցենարի». ԻՀՊԿ
Միջազգային
12:01, 13 ноябрь 2023
ԱՄՆ-ը չի կարող սպառնալ Իրանին, քանի որ Իսլամական Հանրապետությունն այժմ գտնվում է «իր հզորության գագաթնակետին», իսկ Պաղեստինի հարցում Իրանը պատրաստ է հակամարտության զարգացման ցանկացած սցենարի։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատար Ալի Հաջիզադեն։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Վաշինգտոնը բազմիցս կապ է հաստատել Թեհրանի հետ, իր ուղերձներում ԱՄՆ-ն Իրանին զգուշացրել է՝ չմիջամտել ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հակամարտությանը: 

«Պաղեստինի հաղթանակը չի կարող կորսվել Իսրայելի հանցավոր գործողությունների պատճառով։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի կողմից Իրանին ուղղված սպառնալիքներին, ապա Իսլամական Հանրապետությունն այն վիճակում չէ, որ ինչ-որ մեկը կարողանա սպառնալ նրան. մենք գտնվում ենք  մեր հզորության գագաթնակետին»,- Հաջիզադեի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը:

Նրա խոսքով՝ Պաղեստինում պատերազմը ձեռք է բերել էլ ավելի մեծ թափ, դրանում ներգրավվել է նաև Լիբանանը։ Հաջիզադեն նաև նշել է. «Բացառված չէ, որ հակամարտության մասշտաբներն էլ ավելի մեծանան, քանի որ ապագան շատ անորոշ է, սակայն Իրանը պատրաստ է զարգացման ցանկացած սցենարի»։