Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ն ունի քաղաքական կամք կարգավորել հարաբերությունները հարևան երկրների հետ. ԱԳ նախարարը հանդիպել է Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ

ՀՀ-ն ունի քաղաքական կամք կարգավորել հարաբերությունները հարևան երկրների հետ. ԱԳ նախարարը հանդիպել է Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ
Միջազգային
17:53, 18 ноябрь 2023
Նոյեմբերի 18-ին աշխատանքային այցով Մանամայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ:

Հանդիպման ընթացում զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տիրող անվտանգային իրավիճակը:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Արարատ Միրզոյանն ԱՊԼ գլխավոր քարտուղարին է ներկայացրել տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման Հայաստանի տեսլականը՝ ընդգծելով, որ չնայած բազում մարտահրավերներին և դեռ պահպանվող խնդիրներին ՀՀ-ն ունի քաղաքական կամք կարգավորել հարաբերությունները հարևան երկրների հետ և այդ նպատակով կառուցողականորեն ներգրավված է եղել բանակցություններում։

Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաև ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը՝ մատնանշելով այս ծրագրի կողմից ընձեռվող տնտեսական և կապուղիների զարգացման հնարավորությունները ինչպես հարավկովկասյան տարածաշրջանի, այնպես էլ դրանից դուրս գտնվող երկրների համար:

Զրուցակցիներն անդրադարձել են Հայաստանի և Արաբական պետությունների լիգայի միջև համագործակցությանն առնչվող հարցերի՝ երկուստեք գոհունակություն հայտնելով հայ և արաբ ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական կապերի կապակցությամբ:

Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավել հայ բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը և ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը՝ կարևորելով փաստացի հայրենազրկված փախստականների կարիքների և իրավունքների պատշաճ հասցեագրման հրամայականը։