Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ ԱԳՆ-ն՝ հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների տեղակայման հնարավորության մասին

ՌԴ ԱԳՆ-ն՝ հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների տեղակայման հնարավորության մասին
Միջազգային
18:50, 05 август 2021
Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման իրականացման խնդիրներից մեկը միջազգային-իրավական ձևակերպումների բացակայությունն է:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տպագրության և տեղեկատվության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Բիկանտովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը:

Նա նշել է, որ Ռուսաստանին լրջորեն մտահոգում են վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում զինված միջադեպերը:

«Հատկապես տագնապալի է այն, որ դրանք ուղեկցվում են երկու կողմից զոհերով: Ցավոք, չնայած նրան, որ քայլեր են ձեռնարկվել, սահմանին լարվածությունը դեռ չի նվազում: Այդ կապակցությամբ կողմերին կոչ եմ անում խուսափել գործողություններին, որոնք հղի են հետագա լարվածությամբ: Բոլոր հարցերը պետք է լուծել բացառապես խաղաղ դիվանագիտական ճանապարհով: Ռուսաստանը պատրաստ է հետագայում եւս ներդրում ունենալ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման հարցում»,-ասել է նա: