Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաստացի ստեղծվել է ՀԱՊԿ երկրների ՀՕՊ միասնական համակարգ. պայմանագիր ունենք նաև Հայաստանի հետ. Շոյգու

Փաստացի ստեղծվել է ՀԱՊԿ երկրների ՀՕՊ միասնական համակարգ. պայմանագիր ունենք նաև Հայաստանի հետ. Շոյգու
Միջազգային
10:49, 27 ноябрь 2023
ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ փաստացի ստեղծվել է ՀԱՊԿ երկրների հակաօդային պաշտպանության միասնական համակարգ։

«Մենք ունենք պայմանագրեր, ունենք հակաօդային պաշտպանության համակարգեր պետություններից յուրաքանչյուրի հետ: Դա և Հայաստանի, և Ղազախստանի, և Ղրղզստանի, և Տաջիկստանի, և բնականաբար Բելառուսի հետ է»,- ասել է Շոյգուն «Ռոսիա-1» ալիքով «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդմանը հեռուստալրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

Նախարարի խոսքով՝ համակարգը «զինված է և աշխատում է», պարբերաբար զորավարժություններ են անցկացվում այն մարտական վիճակում պահելու համար։

«ՀՕՊ միասնական համակարգ կա ԱՊՀ-ում, իսկ ՀԱՊԿ-ում այն փաստացի ստեղծվել է: Եթե պահանջվի փաստաթղթավորված ձևավորում, մենք կձևավորենք փաստաթղթավորված: Բայց ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրի հետ ունենք երկկողմ համաձայնագիր:

Եվ այդ երկկողմ համաձայնագրով համակարգը ստեղծվել է»,- պարզաբանել է Շոյգուն։