Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանի նախագահը չեղարկել է պաշտոնական այցը Թուրքիա

Իրանի նախագահը չեղարկել է պաշտոնական այցը Թուրքիա
Միջազգային
15:06, 28 ноябрь 2023
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին այսօր, վերջին պահին, չեղարկել է իր այցը Անկարա։ Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը՝ նշելով, որ Ռաիսիի՝ Թուրքիա առաջին պաշտոնական այցի մասին դեռ նոյեմբերի 11-ին հայտարարել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Իրանական կողմը, սակայն, հանդիպման մասին տեղեկությունները չէր հաստատում», - նկատում է AFP։

Գործակալության փոխանցմամբ՝ Ռաիսիի անսպասելի որոշմանը նախորդել է նրա և Թուրքիայի նախագահի միջև կիրակի օրը կայացած հեռախոսազրույցը։

Երկուշաբթի օրը հեռախոսով շփվել էին նաև երկու երկրների արտգործնախարարները։

Աղբյուր՝ azatutyun.am