Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը ամեն ինչ չի լուծի 100 տոկոսով. Հանդիպումները կկայանան 2024թ.-ին». Բայրամով

«Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը ամեն ինչ չի լուծի 100 տոկոսով. Հանդիպումները կկայանան 2024թ.-ին». Բայրամով
Միջազգային
10:26, 25 декабрь 2023
Խաղաղության պայմանագիրն ամեն ինչ 100 տոկոսով չի լուծի. Այդ մասին ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն է խաղաղության համաձայնագրի հետ կապված բոլոր կարևոր նախաձեռնությունների հեղինակը. «Գործընթացը կախված չէ մի կողմի ցանկությունից։ Կարևոր է, որ երկու կողմերն էլ համապատասխան քայլեր ձեռնարկեն։ Ադրբեջանի ինքնիշխանության ամբողջական վերականգնումից հետո մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության մեսիջներին։ Մենք նաև որոշ դրական արձագանքներ ենք լսում»:
Գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ պաշտոնական Բաքուն խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների հերթականփաթեթը Երևանից ստացել է այս տարվա նոյեմբերի վերջին։
«Առաջարկությունների փաթեթը, որը մեր կողմից մշակվել է մեկ ամսվա ընթացքում, ներկայացվել էՀայաստանին։ Գործընթացը շարունակվում է։ Կարծում եմ՝ հանդիպումները կկայանան 2024 թվականին։ Մենք իրատեսորեն ու լավատեսորեն ենք նայում այս հարցին։ Միաժամանակ, երբ մենք խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին, պետք է հասկանանք, որ այն ամեն ինչ չի լուծի 100 տոկոսով»,- ասել է Բայրամովը։