Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր Հայաստան է ժամանելու Իրանի արտգործնախարարը

Այսօր Հայաստան է ժամանելու Իրանի արտգործնախարարը
Միջազգային
11:59, 27 декабрь 2023
Դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, հայտնում են ԱԳՆ-ից։

Արտգործնախարարությունում նույն օրը նախ կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի Արարատ Միրզոյանի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի համատեղ մամուլի ասուլիսը։