Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանում տեղի է ունեցել Միրզոյանի և Աբդոլլահիանի հանդիպումը. ինչ է քննարկվել

Իրանում տեղի է ունեցել Միրզոյանի և Աբդոլլահիանի հանդիպումը. ինչ է քննարկվել
Պաշտոնական
13:48, 24 июль 2023
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր Թեհրանում հանդիպել է իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։

Իրանի ԱԳ նախարարը Միրզոյանին դիմավորել է երկրի ԱԳՆ շենքում, հայտնում է Irna իրանական գործակալությունը։

Դիմավորման արարողությունից հետո կողմերը սկսել են երկկողմ բանակցությունները, որտեղ քննարկվել են համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, տարածաշրջանային ու միջազգային առավել արդիական հարցեր։

Հանդիպմանը հաջորդած Իրանի և Հայաստանի արտգործնախարարները կմասնակցեն համատեղ մամուլի ասուլիսին։