Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանի նախագահը վաղը կմեկնի Թուրքիա. որն է այցի նպատակը

Իրանի նախագահը վաղը կմեկնի Թուրքիա. որն է այցի նպատակը
Միջազգային
13:32, 03 январь 2024
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին իր թուրք գործընկերոջ հրավերով և պաշտոնական այցի նպատակով հինգշաբթի առավոտյան բարձրաստիճան քաղաքական և տնտեսական պատվիրակության գլխավորությամբ կմեկնի Թուրքիայի մայրաքաղաք Անկարա։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:

Այաթոլլահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին այս այցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ընդունելությունից հետո առանձնազրույց կունենա նրա հետ, որից հետո տեղի կունենա Իրան-Թուրքիա համագործակցության Գերագույն խորհրդի ութերորդ նիստը՝ երկու նախագահների նախագահությամբ:

Դրանից հետո նախագահները ԶԼՄ-ների ներկայությամբ մամուլի ասուլիսում կներկայացնեն իրենց բանակցությունների արդյունքները։

Այս այցի ընթացքում երկու նախագահները նաև կմասնակցեն Իրանի և Թուրքիայի առևտրականների և տնտեսական գործիչների համատեղ նիստին, իսկ այաթոլլա Ռաիսին կհանդիպի նաև այդ երկրում ապրող իրանցիների հետ։