Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Բրիտանիայի պաշտպանության փոխնախարարի` Հայաստանի վերաբերյալ հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Բրիտանիայի պաշտպանության փոխնախարարի` Հայաստանի վերաբերյալ հայտարարությանը
Միջազգային
18:56, 11 март 2024
Ռուսաստանի արտգործնախարարությունը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպիի հայտարարությունն այն մասին, որ Մեծ Բրիտանիան ՀՀ–ին կպաշտպանի Ռուսաստանի «սպառնալիքներից»:

«Մեզ արդեն չի զարմացնում այն փաստը, որ Լոնդոնում դադարել են թաքցնել հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Հարավային Կովկասում իրենց բոլոր քայլերի հակառուսական էությունը։ Բայց Հիպիի խոստովանությունը նաև ուղղակի հաստատում է, որ Արևմուտքը ձգտում է Հայաստանը դարձնել գործիք տարածաշրջանում իր կողմից Մոսկվայի դեմ վարած քաղաքականության համար»,- հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից ։

ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ այս իրավիճակը մտածելու առիթ է Երևանի պատասխանատու քաղաքական գործիչների համար: