Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բրիտանիայի ԱԳ նախարարը հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը հասանելի է համարում

Բրիտանիայի ԱԳ նախարարը հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը հասանելի է համարում
Տարածաշրջան
14:31, 22 июнь 2023
Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլևերլին հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը հասանելի է։

«Մեծ Բրիտանիան պաշտպանում է բարգավաճումը, խաղաղությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում։ Խաղաղության պատմական համաձայնագիրը գտնվում է հասանելիության սահմաններում», - սոցցանցում գրել է Քլևերլին։

Նախօրեին Լոնդոնում նա հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Աղբյուրը՝ azatutyun.am