Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գուտերեշը Բայրամովի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի ռեժիմը կպահպանվի

Գուտերեշը Բայրամովի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի ռեժիմը կպահպանվի
Քաղաքականություն
11:09, 20 сентябрь 2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Նյու Յորքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի ռեժիմը կպահպանվի։

«Գլխավոր քարտուղարը և Ադրբեջանի ԱԳ նախարարը քննարկել են երկրի և ՄԱԿ-ի համագործակցությունը: Նրանքմտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող իրադարձությունների շուրջ: Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ կպահպանվի հրադադարի ռեժիմը, և ընդգծել է ՄԱԿ-ի աջակցությունը երկու երկրների միջև լարվածությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու բոլոր ջանքերին»,- ասված է ՄԱԿ-ի հաղորդագրության մեջ։