Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջազգային քրեական դատարանի նախագահ է ընտրվել Պուտինին ձերբակալելու որոշումը կայացրած դատավոր Տոմոկո Ականեն

Միջազգային քրեական դատարանի նախագահ է ընտրվել Պուտինին ձերբակալելու որոշումը կայացրած դատավոր Տոմոկո Ականեն
Միջազգային
22:24, 11 март 2024
Միջազգային քրեական դատարանի նախագահի պաշտոնում 3 տարի ժամկետով ընտրվել է ճապոնացի դատավոր Տոմոկո Ականեն:

Այս մասին տեղեկանում ենք Միջազգային քրեական դատարանի պաշտոնական կայքում տարածված հաղորդագրությունից:

«2024 թվականի մարտի 11-ին, Միջազգային քրեական դատարանի դատավորները լիագումար նիստում Տոմոկո Ականեին ընտրեցին որպես դատարանի նախագահ։ Դատավոր Ռոսարիո Սալվատորե Այտալան ընտրվեց որպես առաջին փոխնախագահ, իսկ դատավոր Ռեյն Ալապինի-Գանսուն՝ երկրորդ փոխնախագահ»,- ասված է հաղորդագրության մեջ։