Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գառնիկ Ստեփանյանը` Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

Գառնիկ Ստեփանյանը` Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր
Պաշտոնական
12:57, 05 март 2024
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Գառնիկ Ստեփանյանը նշանակվել  է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի մարտի 1-ի ԲԴԽ-20-Ո-49 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գառնիկ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում։