Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերաքննիչ քաղաքացիական դատարանում երեք դատավոր է նշանակվել

Վերաքննիչ քաղաքացիական դատարանում երեք դատավոր է նշանակվել
Պաշտոնական
14:05, 17 август 2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը օգոստոսի 17-ին հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն Վերաքննիչ քաղաքացիական դատարանում 3 դատավոր է նշանակվել։ 

Հրամանագրերում ասվում է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 12-ի ԲԴԽ-59-Ո-149 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Գոռ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 12-ի ԲԴԽ-59-Ո-148 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Արման ԿՈՒՐԵԽՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 12-ի ԲԴԽ-59-Ո-147 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Սամվել ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»։