Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկնարկել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան

Մեկնարկել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան
Միջազգային
13:35, 21 апрель 2024
Մեկնարկել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, սենատոր Ժիլբեր֊Լյուք դը Վինազի գլխավորած պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին տեղեկացրել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը:
 
«Այսօր առավոտյան Գորիսում հարգանքի տուրք մատուցեցինք Միսաք Մանուշյանի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով նրան նվիրված հուշակոթողին։
 
 
Այնուհետև աշխատանքային հանդիպում ունեցանք Գորիսի համայնքապետարանում, որից հետո փոքր շրջայց կատարեցինք Գորիսում»,- տեղեկացրել է Վարդանյանը։