Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով կմեկնի Փարիզ

Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով կմեկնի Փարիզ
Քաղաքականություն
10:28, 08 июль 2023
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 10-13-ը աշխատանքային այցով կգործուղվի Փարիզ: Այս մասին կարգադրագիր է ստորագրել ՀՀ ԱԺ նախագահը։

Պատվիրակության կազմում են` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: