Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եթե Հայաստանը համաձայնի, ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա Ղազախստանում». Ալիև

«Եթե Հայաստանը համաձայնի, ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա Ղազախստանում». Ալիև
Միջազգային
16:41, 23 апрель 2024
 Բաքուն համաձայնել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ղազախստանում անցկացնելու այդ երկրի առաջարկին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

«Ղազախստանը մեզ դիմեց Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու առաջարկով։ Մենք համաձայնել ենք և պայմանավորվել, որ եթե Հայաստանը նույնպես պատասխանի համաձայնությամբ, ապա հանդիպումը կկայանա Ղազախստանում»,- ասել է Ալիևը Բաքվում կայացած միջազգային համաժողովում։