Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն առաջարկում է կիսել իր փորձը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներում

ԵՄ-ն առաջարկում է կիսել իր փորձը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներում
Միջազգային
16:56, 06 октябрь 2021
Ադրբեջանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար Պետր Միխալկոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Եվրոպական Միությունը շահագրգռված է Կովկասը տեսնել կայուն, անվտանգ և բարգավաճող՝ «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:

Նա նշել է, որ ակնկալում են Ադրբեջանի ակտիվ մասնակցությունն ու ներդրումը «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին, և  պատրաստ են իրենց դերն ունենալ տարածշրջանում վստահության և խաղաղության հաստատման գործում՝ ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի:

«Եթե կողմերը շահագրգռված լինեն, օգտագործելով նախագծի հնարավորությունները, մենք առաջարկում ենք կիսել մեր փորձն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սահմանագծումն ու սահմանազատումը», - նշել է նա.