Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում մտահոգիչ է». Իսպանիայի ԱԳ նախարար

«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում մտահոգիչ է». Իսպանիայի ԱԳ նախարար
Միջազգային
16:36, 03 декабрь 2021
«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում մտահոգիչ է, սակայն շփումների վերականգնումը՝ հուսադրող: Մենք խրախուսում ենք միջազգային իրավունքի շրջանակում խնդրի վերջնական կարգավորմանն ուղղված աշխատանքները»,-  անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը՝ ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստում ասել է Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարեսը, հայտնում է Bagramyan26 տելեգրամյան ալիքը:  

Նախարարն ընդգծել  է հումանիտար հարցերի լուծման կարևորությունը: 

«Մենք աջակցում ենք Մինսկի խմբի և համանախագահների աշխատանքին, ընդգծում ենք հումանիտար հարցերին հրատապ արձագանքելու կարևորությունը»,- նշել է իսպանացի դիվանագետը:

Սյուզի Սիրականյան