Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ կառավարությունը կդիմի միջազգային դատարան, որ Ադրբեջանը չի կատարում Հաագայի դատարանի որոշումները. ՀՀ-ն կարող է դիմել նաև ՄԱԿ-ի ԱԽ. 1in.am

ՀՀ կառավարությունը կդիմի միջազգային դատարան, որ Ադրբեջանը չի կատարում Հաագայի դատարանի որոշումները. ՀՀ-ն կարող է դիմել նաև ՄԱԿ-ի ԱԽ. 1in.am
Միջազգային
13:12, 06 февраль 2022
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը:
Ալիևն, ըստ էության, չի կատարում ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Մասնավորապես, դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել էր քայլեր ձեռնարկել ռասսայական ատելության և խտրականության կանխարգելման համար, այդ թվում պաշտոնյաների ու հանրային տարբեր կառույցների կողմից, որոնք թիրախավորում են էթնիկ հայերին: Վերջերս Ալիևը Գանձակում հայտարարել է, որ հայերը ֆաշիստ են, եթե գլուխ բարձրացնեն, նրանց կոչնչացնեն: Այս դեպքում հայկական կողմն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի:
 Հայաստանը կարող է այդ փաստերը հավաքել և ուղարկել համապատասխան մարմիններին, ամենաշատը դա կարող է անել, և մնացած միջազգային ատյաններում պետք է բարձրացնել հարցը, որ փաստորեն պատերազմը չլուծեց հիմնական խնդիրները: Ալիևը հայտարարում է, որ ռազմաքաղաքական եղանակով ինքը լուծել է Ղարաբաղի հարցը, բայց Ղարաբաղի հարցը միայն տարածքի հարց չէ նաև հայատյաց ատելությունն է, որ ինքը սերմանել է իր ազգի մեջ ու հիմա չի կարողանում հանել, եթե իհարկե, ցանկանում է հանել: Ես վստահ եմ, որ Հայաստանի կառավարությունը նոր փաստերը կներկայացնի ընդհանուր գործի մեջ, նշելով, որ սա լուծում չէ, որ Արցախի ինքնորոշման իրավունքը մնում է և դա կապված է հենց ռասիզմի քաղաքականության հետ: Ռասիզմի քաղաքականությունը բխում է հենց Ղարաբաղի հարցից, այլ ոչ թե հայերի վարքագծից:

Ի՞նչ պետք է անի միջազգային հանրությունը՝ հաշվի առնելով, որ ի վերջո, Ադրբեջանը ՄԱԿ-ի որոշումն է խախտում:

Դատական ակտը չկատարելու համար դեռ քիչ ժամանակ է անցել: Եթե մենք համեմատենք ընդհանուր պրակտիկայի հետ, պետք է ավելի շատ ժամանակ անցնի, ավելի շատ փաստեր ի հյտ գան, որ նոր որոշում կայացվի, որ Ադրբեջանը չի կատարում որոշումը, մանավանդ, որ այդպիսի կառուցակարգ չկա ՄԱԿ-ում, ի տարբերություն Եվրոպայի խորհրդի: Եթե չկա կառուցակարգ, չկան նաև ընթացակարգեր, չկան նաև հիմքեր: Կա ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որին կարող է դիմել կողմը: Իհարկե, առաջին հերթին դատարանին է դիմում, և վստահ եմ, որ Հայաստանի կառավարությունը կդիմի, որ Ադրբեջանը չի կատարում Հաագայի դատարանի որոշումները:

Դա երկարատև գործընթաց է ենթադրո՞ւմ:
Ուղղակի որոշակիորեն առրկայանա այդ չկատարելը: Դեռ անցել է երկու ամիս, վճռի հրապարակումից երևի նույնիսկ մեկ ամիս է անցել, իսկ մեկ ամիսը միջազգային դատավարություններում շատ կարճ ժամանակ է, կրելի է ասել՝ ակնթարթ է: Դեռ պետք է սպասել, դեռ ժամանակ պետք է հոսի ու ավելի ու ավելի առարկայանա խախտումը:

Ե՞րբ կարող ենք ակնկալել Ադրբեջանի կողմից այդ որոշումների կատարումը:

Ժամանակացույց չկա, բայց գոնե մի քանի ամիս պետք է անցնի, որ կրկնվող դառնա չկատարելուն ուղղված գործողությունը, որ հասկանան, որ դա արդեն հստակորեն արտահայտված միտում է՝ ընդդիմանալու միջազգային աշխարհակարգին, եթե միջազգային տյանի դատարնի որոշումը չի կատարվում:

Սա ցույց է տալիս, որ ոչ մի որոշում չի կարողանում սանձել Ադրբեջանի՞ն:
Այո, այստեղ կարող է միայն քաղաքական որոշում լինել: Դատական ատյանի որոշումները որոշակի զսպող ազդեցություն ունենում են, բայց առաջին հերթին դրանք քաղաքական սանկցիաներն են: Առայժմ փորձը ցույց է տալիս, որ չկա արդյունավետ հակակշռող գործոն այդ սանձարձակ հայտարարությունների դեմ: Բայց նաև ուշադրություն արձրեք, որ միջազգային ատյաններում, միջազգային հանդիպումներում կամ հարթակներում Ալիևը նման հայտարարություններ չի անում, դա միայն ներքին լսարանին է ուղղված: Դրսումդ ա ոչ միայն ընկալի, այլև չեն էլ ընդունի և առաջին հերթին, լրագրողներն են, որ նրան պիտակներ են կպցնում, նույնիսկ արևմտյան լրագրողները՝ մեծամիտ, պոռոտախոս և այլն: Կրկնեմ, դա ուղղված է ներին լսարանի համար, այլ բան է, որ մենք դա տարածքում ենք այստեղ և մեզ թվում է, թե ի լուր աշխարհի է ասում: Բացառվում է, որ ՄԱԿ-ի ամբիոնից կամ ԵԽ ամբիոնից, կամ որևէ այլ միջազգային հարթակներից Ալիևը նման արտահայտություններ անի, որովհետև այնտեղ նրան ուղղակի կսուլեն: