Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր Հաագայի դատարանը կհրապարակի Հայաստանի և Ադրբեջանի հայցերով վճիռները

Այսօր Հաագայի դատարանը կհրապարակի Հայաստանի և Ադրբեջանի հայցերով վճիռները
Միջազգային
12:34, 07 декабрь 2021
Այսօր Հաագայի ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը կհրապարակի Հայաստանի և Ադրբեջանի՝ միմյանց դեմ հայցերով վճիռները։ 

Երկու երկրները միմյանց մեղադրում են ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան (ICERD)
խախտելու մեջ և միջնորդել են շտապ քայլեր ձեռնարկել։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Երևանը հոկտեմբերին հայց էր ներկայացրել Բաքվի դեմ՝ Ռասսայական խտրականության մասին միջազգային կոնվենցիայի վեց հոդվածները խախտելու մեղադրանքով։ Հայկական կողմը ապացույցներ է ներկայացրել Ադրբեջանում հայ գերիների և պահվող այլ անձանց նկատմամբ խոշտանգումներ և նվաստացումներ իրականացնելու փաստերի վերաբերյալ։ 

Հայաստանը ՄԱԿ-ի դատարանին խնդրել է նաև մինչև բուն գործով վճիռ կայացնելը միջանկյալ միջոցներ կիրառել՝ Ադրբեջանին պարտավորեցնելով առաջին հերթին ազատ արձակել հայ ռազմագերիներին ու փակել Բաքվի «ռազմավարի պուրակը»։ Բաքուն հակընդդեմ հայց է ներկայացրել, որում նմանատիպ մեղադրանքներ կան՝ հայկական կողմի հասցեին։