Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի Հանրապետությունը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի

Հայաստանի Հանրապետությունը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի
Իրավունք
23:46, 16 сентябрь 2021
Այսօր Հայաստանի Հանրապետությունը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ Խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով. գրում է ՏԱՍՍ-ը:

«Հայկական կողմի ներկայացրած հայցադիմումում նշվում է, որ «Ադրբեջանը տասնամյակներ շարունակ Հայաստանը ենթարկել է ռասսայական խտրականության», որն արտահայտվել է, ի թիվս այլոց, կոտորածների, խոշտանգումների և այլ խախտումների ձևով»,- գրում է գործակալությունը:

Միաժամանակ Հայաստանը խնդրել է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմավարի պուրակի փակումը, ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը: