Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վալերի Պեկրեսը և Անն Իդալգոն ընթրիքի ժամանակ խոսել են Հայաստանի օգտին և խստորեն դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքականությունը

Վալերի Պեկրեսը և Անն Իդալգոն ընթրիքի ժամանակ խոսել են Հայաստանի օգտին և խստորեն դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքականությունը
Միջազգային
16:20, 09 февраль 2022
Երեկ երեկոյան Փարիզի Hôtel du Collectionneur-ում տեղի ունեցավ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքը: Այս ընթրիքը աննախադեպ է նրանով, որ ընթրիքին մասնակցելու են նախագահի երեք թեկնածուները՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Վալերի Պեկրեսը և Անն Իդալգոն:  Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ (CCAF), «Nouvelles d’Arménie» ամսագրի խմբագիր Արա Թորանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով ընթրիքին, նշեց, որ երեկոյան տեղի ունեցած ընթրիքը մեծ հաջողություն  է ունեցել, այն ցույց է տվել  Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) կշիռը Ֆրանսիայի քաղաքական դաշտում:

«Մենք կարողացանք մոբիլիզացնել 460 հոգու, երկրի վերնախավերից՝ քաղաքական, մտավոր, տնտեսական, մշակութային և այլն։ Դա եզակի իրադարձություն է հայկական Սփյուռքում, նաև Ֆրանսիայում, քանի որ այստեղ ոչ մի համայնք չունի գրավիչ այս ուժը, բացի հրեական համայնքից: Դա միասնության հաղթանակն է, որին մենք կարողացանք հասնել։ Բացի հանրապետության նախագահի  թեկնածուներից, որոնց չցանկացանք հրավիրել մեր ընթրիքը ընտրական հանրահավաքի չվերածելու համար, այնտեղ էին երկրի բոլոր մեծագույն քաղաքական գործիչները, ինչպես նաև բազմաթիվ մշակութային տնտեսական խաղացողներ»,-ասաց Թորանյանը՝ հստակեցնելով՝ Վալերի Պեկրեսը հանդես է եկել որպես Իլ-դե-Ֆրանս շրջանի նախագահ, այլ ոչ որպես նախագահի թեկնածու, նույնը Անն Իդալգոյի դեպքում է. «Երկուսն էլ արտահայտվեցին Հայաստանի օգտին և խստորեն դատապարտեցին Ադրբեջանի և Թուրքիայի վերաբերմունքը։ Ընդհանուր առմամբ, CCAF-ի այս 8-րդ ընթրիքը ամենահաջողն էր և իր հզորացման համար մեր կառույցը պետք է պահպանի իր միասնությունը և պաշտպանի այն,  պետք է զգույշ լինի, որ չդառնա սեփական հաջողության զոհ։ Մենք մեծ ուժային խաղադրույքներ ենք ստեղծել, ինչը խանդ է առաջացնում»,-ասաց նա։

Հայաստանը, Թորանյանի գնահատմամբ, CCAF-ի հետ ունի հզոր լծակ՝ պաշտպանելու իր շահերը Ֆրանսիայում։

«Հայաստանի գործն է հարգել և իմանալ, թե ինչպես օգտագործել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF  խելամտորեն: Ինչ վերաբերում է ապագային, մենք խնդրեցինք CCAF-ի առաջին նախագահ Ալեքսիս Գովչյանին, CCAF Sud-ի նախկին նախագահ Պասկալ Շամասյանին և CCAF կենտրոնի նախկին նախագահ Միքայել Կազարյանին՝ մեր կազմակերպության ապագայի վերաբերյալ դիտարկումներ անել, որպեսզի այն կարող է դիմակայել գալիք տարիների մարտահրավերներին: Այս ամենը կիրականացվի ներքին կարգով, բայց հայ փորձագետները, ինչպիսիք են Կայծ Մինասյանը, Ռենե Ձագոյանը և այլք, նույնպես նպաստելու են այս հավաքական ջանքերին, որոնք պետք է հանգեցնեն նոր կառույցի ձևավորմանը, որը կարող է տարածվել նաև անհատների վրա»,-նշեց Թորանյանը։

Աղբյուր՝ 1in.am