Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բայդենը հրամանագիր կստորագրի, որն արգելելու է ամերիկացիներին ներդրումներ անել Դոնեցկում և Լուգանսկում

Բայդենը հրամանագիր կստորագրի, որն արգելելու է ամերիկացիներին ներդրումներ անել Դոնեցկում և Լուգանսկում
Միջազգային
10:54, 22 февраль 2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շուտով հրամանագիր կստորագրի, որն արգելելու է ամերիկացիներին ներդրումներ կատարել, ֆինանսավորել և առևտուր անել Դոնեցկի և Լուգանսկի հետ, ինչպես նաև թույլ կտա պատժամիջոցներ կիրառել իրենց տարածքում գործող անձանց նկատմամբ։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի գրավոր հայտարարության մեջ։

«Նախագահ Բայդենը շուտով կստորագրի գործադիր հրաման, որն արգելելու է ԱՄՆ-ի նոր ներդրումները, առևտուրը և ֆինանսավորումը Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում»,- ասվում է փաստաթղթում։