Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանը եռակողմ հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ

Էրդողանը եռակողմ հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ
Միջազգային
18:47, 06 октябрь 2022
Թուրքիայի նախագահ Էրդողանը եռակողմ հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ամենայն հավանականությամբ բանակցություններն առնչվում էին երկու պետությունների հարաբերությունների կարգավորմանը:

Պրահայում բանակցությունների շրջանակում տեղի ունեցած  հանդիպման մանրամասները առայժմ չեն հստակեցվում: Այս մասին տեղեկացնում է REGNUM-ը:

Նշվում է, որ Էրդողանը գագաթնաժողովի ընթացքում կհանդիպի երկու պետությունների ղեկավարների հետ առանձին-առանձին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ալիևը վերոհիշյալ բանակցություններից առաջ հանդիպել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: