Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ում ավարտվել են ընտրությունները. Ներկայացուցիչների պալատում առաջատարը հանրապետականներն են, Սենատի համար պայքարը շարունակվում է

ԱՄՆ-ում ավարտվել են ընտրությունները. Ներկայացուցիչների պալատում առաջատարը հանրապետականներն են, Սենատի համար պայքարը շարունակվում է
Միջազգային
12:54, 09 ноябрь 2022
ԱՄՆ-ում ավարտվել է միջանկյալ ընտրությունների քվեարկությունը։ Նոյեմբերի 8-ին երկրի բնակիչները վերընտրել են Ներկայացուցիչների պալատը ամբողջ կազմով, Սենատի մեկ երրորդը և 50 նահանգներից 36 նահանգապետերի։ Ընտրություններն անցկացվել են նաև տարածաշրջանային և մունիցիպալ մակարդակներում։ Մոսկվայի ժամանակով նոյեմբերի 9-ի առավոտյան փակվել են վերջին ընտրատեղամասերը Ալյասկայում և Հավայայում։ Քվեաթերթիկների հաշվարկը շարունակվում է: Այս ընտրությունների արդյունքները կազդեն Ջո Բայդենի նախագահության առաջիկա երկու տարիների և ԱՄՆ քաղաքականության վրա, այդ թվում՝ Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինային աջակցության։

Ներկայացուցիչների պալատում առաջատարը հանրապետականներն են: Լրատվամիջոցների նախնական տվյալներով՝ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատում տեղերի մեծ մասը կզբաղեցնեն Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները։ The New York Times-ի գնահատմամբ՝ նրանք ունեն 193 տեղ 435-ից, դեմոկրատները՝ 166: CNN-ի տվյալներով՝ հանրապետականները կունենան 193 մանդատ, նրանց մրցակիցները՝ 170: Fox News-ը հայտնում է, որ Ներկայացուցիչների պալատում հանրապետականներն ունեն 195 տեղ, դեմոկրատները՝ 166: NBC գնահատմամբ՝ 218 տեղ ունեն հանրապետականները, 217՝ դեմոկրատները։

Սենատի նկատմամբ վերահսկողության համար երկու կուսակցությունների պայքարը շարունակվում է: