Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանի մտերիմ գործիչներից մեկի՝ Օզի, սենաատոր դառնալը խափանվել է

Էրդողանի մտերիմ գործիչներից մեկի՝ Օզի, սենաատոր դառնալը խափանվել է
Միջազգային
12:57, 09 ноябрь 2022
Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանի մտերիմ քաղաքական գործիչներից մեկի՝  ազգությամբ թուրք Մեհմեդ Օզի ընտրվելը  ԱՄՆ սենատորի պաշտոնում խափանվել է։ Տեղի ունեցածում մեծ է մասնավորապես Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի և Հայ դատի Փենսիլվանիայի տեղական հանձնախմբի,  ինչպես նաև համախոհ համայնքային կազմակերպությունների դերակատարումը, որոնք Օզի ընտրությունը կանխելու ուղղությամբ ամիսներ շարունակ՝ մոտ կես տարի,  մեծ ջանքեր են գործի դրել։ Օզը անցել էր ընտրությունների երկրորդ փուլ, և նրա հաղթանակը  Ամերիկայի հայ համայնքի  և մասնավորապես  հայ-ամերիկյան հարաբերությունների համար կարող էր մի շարք խնդիրներ առաջացնել։ Հարկ է նշել, որ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում պարտություն է կրել նաև ԱՄՆ Կոնգրեսում թուրքական և ադրբեջանական հարցերով հանձնախմբի նախագահ Սթիվ Շաբոթը։ 

ԱՄՆ նահանգների մեծ մասում ավարտվել է միջանկյալ ընտրությունների քվեարկությունը, որի ժամանակ ամերիկացիները վերընտրում են Ներկայացուցիչների պալատն ամբողջությամբ, Սենատի մեկ երրորդը, օրենսդիր մարմիններն ու շատ նահանգներում նահանգապետների։ 

Այս ընտրություններում ընտրվում է Ներկայացուցիչների պալատի ամբողջ կազմը՝ 435 անդամ։  Ներկայացուցիչների պալատի նկատմամբ վերահսկողություն ստանալու համար անհրաժեշտ է 218 տեղ։ Դեմոկրատներն այժմ ունեն 220 տեղ խորհրդարանում, հանրապետականները՝ 212։ Մեծամասնություն ստանալու համար կուսակցությունը պետք է ունենա 218 մանդատ։ Այսինքն՝ այս ընտրություններին հանրապետականներին անհրաժեշտ է ստանալ ընդամենը 6 մանդատ՝ նախաձեռնությունը գրավելու համար: