Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի և Թուրքիայի հետ մենք իսկապես կանգնած ենք նոր նվաճողական պատերազմի առաջ՝ Եվրոպայի դարպասների մոտ․ Վալերի Բուայե

Ադրբեջանի և Թուրքիայի հետ մենք իսկապես կանգնած ենք նոր նվաճողական պատերազմի առաջ՝ Եվրոպայի դարպասների մոտ․ Վալերի Բուայե
Միջազգային
15:45, 16 ноябрь 2022
Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն Սենատում Հայաստանի օկուպացված տարածքներից Ադրբեջանի Զինված ուժերի անհապաղ դուրսբերման, հրադադարի մասին 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կիրարկման ապահովման և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչով բանաձևի քննարկման ժամանակ ելույթ ունենալիս կոչ է արել չսխալվել Ադրբեջանի և Թուրքիայի հարցում։

«Մենք իսկապես կանգնած ենք նոր նվաճողական պատերազմի առաջ Եվրոպայի դարպասների մոտ։ Ասում եմ ձեզ, եթե լռենք, քարերը կաղաղակեն։ Հանուն այն արժեքների, որոնք մերն են, և հանուն որոնց մենք պաշտպանում ենք Ուկրաինան, պետք է փրկել Հայաստանը»,- ասել է Բուայեն՝ մեջբերում անելով Ղուկասի ավետարանից։

Վալերի Բուայեն անդրադարձել է նաև Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

«1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ պետք է ստիպեր ավելի զգոն լինել, որպեսզի ոչ մի ժողովուրդ չտուժի այդ սարսափներից, և նրանք, ովքեր այդ ատելության զոհն են դարձել, կարողանան վերջնականապես պաշտպանված լինել։ Ցավոք, պատմությունը կրկնվում է։ Բայց նույնիսկ եթե պատմությունը հավերժական վերսկսում է, այն չպետք է լինի հավերժական հրաժարում: Մի՛ սխալվեք, Ադրբեջանի և Թուրքիայի հետ մենք իսկապես կանգնած ենք նոր նվաճողական պատերազմի առաջ՝ Եվրոպայի դարպասների մոտ»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ factor.am