Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խաղաղությունն Ուկրաինայում անհնար է, քանի դեռ Ռուսաստանը դուրս չի բերել իր զորքերը. Բորել

Խաղաղությունն Ուկրաինայում անհնար է, քանի դեռ Ռուսաստանը դուրս չի բերել իր զորքերը. Բորել
Միջազգային
10:59, 18 ноябрь 2022
ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղությունն անհնար է, քանի դեռ Ռուսաստանը դուրս չի բերում իր զորքերը, սակայն Մոսկվան դրան պատրաստ լինելու ոչ մի նշան ցույց չի տալիս:

«Վախենամ՝ Ռուսաստանը պատրաստ չէ դուրս բերել զորքերը, իսկ մինչև նա դուրս չբերի զորքերը, խաղաղությունը հնարավոր չի լինի, - Սամարղանդում ասել է Բորելը Reuters-ին։- Հենց Ռուսաստանը պետք է հնարավոր դարձնի խաղաղությունը, ագրեսորը պետք է հեռանա, եթե ցանկանում է կայուն խաղաղություն»։ 

Ավելի վաղ՝ չորեքշաբթի օրը, Շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար գեներալ Մարկ Միլլին հայտարարել էր, որ այժմ գուցե հարմար ժամանակն է սկսելու խաղաղ բանակցություններ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև: «Ձեզ համար ցանկալի է բանակցել այն պահին, երբ դուք ուժեղ եք, իսկ ձեր հակառակորդը՝ թույլ»,- հայտարարել է Միլլին՝ ելույթ ունենալով Պենտագոնում կայացած ճեպազրույցում: