Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը շարունակում է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպում կազմակերպելու ուղիներ փնտրել

ԱՄՆ-ը շարունակում է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպում կազմակերպելու ուղիներ փնտրել
Միջազգային
10:48, 30 ноябрь 2022
Միացյալ Նահանգները խորապես ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ու տարածաշրջանում խաղաղության հաստատման դիվանագիտական գործընթացում և շարունակում է ուղիներ փնտրել երկու երկրների արտաքին գործերի նախարարների և առաջնորդների միջև նոր հանդիպում կազմակերպելու համար: Երեկ այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ դեսպան Մայքլ Քարփենթերը՝ պատասխանելով թուրք լրագրողի հարցին, թե Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ բանակցություններից Բաքվի հրաժարվելու պայմաններում արդյոք Վաշինգտոնը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու պլաններ ունի:

«Գաղտնիք չէ, որ մենք շատ սերտորեն աշխատում ենք Եվրամիության մեր գործընկերների հետ և նաև կիրառում ենք ԵԱՀԿ գործիքակազմը, որը հայ - ադրբեջանական սահմանի հայկական կողմում տեղակայեց կարիքների գնահատման թիմ՝ Հայաստանի դիմումով, բայց նաև շատ շատ աջակցում ենք սահմանին ԵՄ ջանքերին», - շեշտել է Քարփենթերը:

azatutyun.am