Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաշինգտոնն աջակցում է Փաշինյան-Ալիև դեմ առ դեմ շփումներին․ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

Վաշինգտոնն աջակցում է Փաշինյան-Ալիև դեմ առ դեմ շփումներին․ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան
Տարածաշրջան
17:35, 22 ноябрь 2021
Վաշինգտոնը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև ուղիղ շփումներին, որոնք միտված են երկկողմ հարաբերությունների կարգավորմանը, այսօր, ըստ «Ինտերֆաքսի», հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպանը։

«Ուրախ էի լսել Բրյուսելում կայանալիք Ալիև-Փաշինյան հանդիպման մասին: Միացյալ Նահանգները շատ ջանք է գործադրել, որպեսզի երկու ղեկավարները դեմ առ դեմ հանդիպում անցկացնեն։ Հույս ունեմ, որ այդ հանդիպումը կդառնա քայլ առաջ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև նորմալ հարաբերությունների կարգավորման ճանապարհին», - ասել է Լի Լիտցենբերգերը։

Ամերիկացի դեսպանը նաև հույս է հայտնել, որ կողմերը կօգտվեն այդ հնարավորությունից։

Աղբյուրը՝ azatutyun.am