Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ն աջակցում է տարածաշրջանային կապերի հաստատմանը․ Բաքվում ԱՄՆ դեսպան

ԱՄՆ-ն աջակցում է տարածաշրջանային կապերի հաստատմանը․ Բաքվում ԱՄՆ դեսպան
Միջազգային
16:19, 28 октябрь 2021
Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Լի Լիցենբերգերը երեկ Գյանջա այցի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին ասել է, թե ԱՄՆ-ն աջակցում է Հարավային Կովկասում տարածաշրջանային կապերի հաստատմանը։

«Դա վերաբերում է ցամաքային, երկաթուղային և օդային տրանսպորտին։ Մենք աջակցում ենք քայլերին, որոնք նպաստում են տարածաշրջանի բոլոր երեք երկրների միջև տնտեսական զարգացմանը», - «Թուրան» գործակալության փոխանցմամբ, ասել է դեսպանը՝ նշելով, որ ԱՄՆ-ը կողմերի հետ շարունակում է բանակցությունները՝ նման զարգացմանը իր ներդրումն ունենալու համար։

Նա նաև ասել է, որ ամերիկյան որոշ ընկերություններ շփումների մեջ են ադրբեջանական կողմի հետ՝ ազատված տարածքների վերականգնմանը մասնակցելու համար, և ավելի շատ ընկերությունների ներդրումներ ներգրավելու համար նա խորհուրդ է տվել բաց տենդերներ հայտարարել, ինչը ամերիկյան ընկերություններին հնարավորություն կտա հայտեր ներկայացնել այդ մրցույթներին։

Աղբյուր՝ azatutyun.am