Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ ՄԶԳ-ը՝ Վորլդ Վիժն Հայաստանի և Մանկական զարգացման հիմնադրամի հետ միասին, աջակցում է Հայաստանի կառավարությանը համայնքային սոցիալական աշխատանքի կատարելագործման հարցերում

ԱՄՆ ՄԶԳ-ը՝ Վորլդ Վիժն Հայաստանի և Մանկական զարգացման հիմնադրամի հետ միասին, աջակցում է Հայաստանի կառավարությանը համայնքային սոցիալական աշխատանքի կատարելագործման հարցերում
Հայաստան
15:26, 31 август 2021
ԱՄՆ ՄԶԳ-ը՝ Վորլդ Վիժն Հայաստանի և Մանկական զարգացման հիմնադրամի հետ միասին, աջակցում է Հայաստանի կառավարությանը համայնքային սոցիալական աշխատանքի կատարելագործման հարցերում՝ աշխատանքներ իրականացնելով թե՛ կենտրոնական, թե՛ համայնքային մակարդակներում։ 

Վերջերս Լոռու մարզ կատարած այցի ժամանակ դեսպան Թրեյսին այցելեց Թումանյան համայնք, որտեղ հանդիպեց համայնքի ղեկավարի պաշտոնակատար պարոն Մխիթարյանին, համայնքի սոցիալական աշխատողին և սոցիալական ծրագրերի շահառու ընտանիքներին։

Դեսպանը վերահաստատեց, որ Միացյալ Նահանգներն ամերիկյան ժողովրդի աջակցությամբ կշարունակի օգնել Հայաստանում մարդկանց կյանքը բարելավելուն ուղղված մեր տեղի գործընկերների ջանքերին։