Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սա կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ»․ Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ Հայաստանին աջակցող ու Ադրբեջանին դատապարտող բանաձևերի մասին

«Սա կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ»․ Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ Հայաստանին աջակցող ու Ադրբեջանին դատապարտող բանաձևերի մասին
Միջազգային
14:28, 01 декабрь 2022
Ֆրանսիայի ԱԳՆ արձագանքել է երկրի օրենդիր մարմնի կողմից Հայաստանին աջակցող բանաձևերի ընդունմանը։ Մասնավորապես, հարցին, ինչպիսի՞ն է կառավարության դիրքորոշումը Սենատի, այնուհետև՝ Ազգային ժողովի կողմից Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ ընդունված երկու բանաձևերի վերաբերյալ՝ նշել է, որ դա մասնավոր նախաձեռնություն է։

«Այս նախաձեռնությունը չի հանդիսանում կառավարության պաշտոնական դիրքորոշումը և ընդունվել է ինքնուրույն՝ իշխանությունների տարանջատման սկզբունքին համապատասխան։ Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը հայտնի է և բազմիցս արտահայտվել է նախարարի կողմից, մասնավորապես՝ նոյեմբերի 29-ին, որում ասված է․ «Ֆրանսիան շարունակում է խրախուսել կողմերին առաջ շարժվել այս բանակցություններում՝ օգտվելու խաղաղության հնարավորությունից»»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ հենց այս ոգով էլ նախագահ Էմանունել Մակրոնը Պրահայում հավաքել  էր Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին՝ հանդիպում, որի արդյունքում Հայաստանի տարածքում ԵՄ դիտորդական առաքելություն է տեղակայվել։ 

Թարգմանությունը՝ factor.am