Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի բնակչության շրջափակումն ամարդկային է և պետք է արագ ավարտվի. Ջիմ Փաթերսոն

Արցախի բնակչության շրջափակումն ամարդկային է և պետք է արագ ավարտվի. Ջիմ Փաթերսոն
Միջազգային
11:01, 23 декабрь 2022
Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի արգելափակումն անմարդկային է, և հարկավոր է բարձրաձայնել դրա մասին: 

Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի անդամ, Ֆրեզնոյի նախկին քաղաքապետ Ջիմ Փաթերսոնը:

«Հայ ժողովուրդը ևս մեկ անգամ կարիք ունի, որ մենք բարձրաձայնենք Ադրբեջանի գործողությունների մասին: Նրանք արգելափակել են հիմնական ճանապարհը՝ կտրելով Արցախում գտնվող 120 հազար մարդկանց դեղորայքից և սննդամթերքից: Դա անմարդկային է, և դրան հարկավոր է վերջ դնել», - գրել է Փաթերսոնը: