Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը Ուկրաինա է ուղարկել ավելի քան 450 հազար դոլար արժողությամբ գեներատորների հերթական խմբաքանակ. Բաքվում Ուկրաինայի դեսպան

Ադրբեջանը Ուկրաինա է ուղարկել ավելի քան 450 հազար դոլար արժողությամբ գեներատորների հերթական խմբաքանակ. Բաքվում Ուկրաինայի դեսպան
Միջազգային
12:18, 13 январь 2023
Ադրբեջանը Ուկրաինային է փոխանցել ավելի քան 450 հազար դոլար արժողությամբ գեներատորների հերթական խմբաքանակ, Facebook-ում հայտնել է Բաքվում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանևսկին։

«Էներգետիկ ենթակառուցվածքի կայունացմանն օգնություն ցուցաբերելու նպատակով Ադրբեջանից Ուկրաինա է ժամանել մարդասիրական օգնությամբ հերթական շարասյունը։

Ավելի քան 450 հազար դոլար արժողությամբ մեծ հզորությամբ 45 գեներատորները խաղաղ բնակիչների կարիքները բավարարելու համար կուղարկվեն Ուկրաինայի այն տարածաշրջաններ, որոնք ավելի են տուժել Ռուսաստանի բարբարոսական ավիահարվածներից։

Մենք մեր անկեղծ շնորհակալությունն ենք հայտնում բարեկամ Ադրբեջանին և ադրբեջանական ժողովրդին աջակցության և օգնության համար»,- գրել է նա։