Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պենտագոնը Ուկրաինային կտրամադրի 275 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ

Պենտագոնը Ուկրաինային կտրամադրի 275 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ
Աշխարհ
10:48, 28 октябрь 2022
Պենտագոնը Ուկրաինա կուղարկի 275 միլիոն դոլար արժողությամբ սպառազինության և այլ օգնության նոր փաթեթ, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով քաջատեղյակ աղբյուրներին:

Նրանց խոսքով՝ նոր փաթեթում չկա ոչ մի նոր խոշոր սպառազինություն։

Այս անգամ ամերիկյան օգնությունը հիմնականում ուղղված է արդեն առկասպառազինության, այդ թվում՝ HIMARS հրթիռային համակարգերի արկերի պաշարների համալրմանը։

Նշվում է, որ օգնության նոր փաթեթի մասին կհայտարարվի այսօր՝ հոկտեմբերի 28-ին։