Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՆԱՏՕ-ն Ուկրաինային օգնության նոր փաթեթ կտրամադրի

ՆԱՏՕ-ն Ուկրաինային օգնության նոր փաթեթ կտրամադրի
Քաղաքականություն / Աշխարհ
21:50, 25 июль 2022
ՆԱՏՕ-ն Ուկրաինային կտրամադրի օգնության նոր փաթեթ, որը կնպաստի ինչպես ֆինանսական, այնպես էլ ռազմական ոլորտների աջակցմանը։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine-ը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։

«Դաշնակիցները կշարունակեն զգալի ռազմական և ֆինանսական օգնություն ցուցաբերել: ՆԱՏՕ-ն կտրամադրի օգնության համապարփակ փաթեթ՝ ներառյալ անվտանգ հաղորդակցությունները, վառելիքը, բժշկական պարագաներն ու պաշտպանիչ բաճկոնները, ականներից, քիմիական և կենսաբանական սպառնալիքներից պաշտպանվելու սարքավորումներ, ինչպես նաև հարյուրավոր  շարժական համակարգեր անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համար»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Երկարաժամկետ հեռանկարում ՆԱՏՕ-ն կօգնի Ուկրաինային անցնել խորհրդային ժամանակաշրջանի տեխնոլոգիաներից դեպի ՆԱՏՕ-ի ժամանակակից տեխնոլոգիաների, բարելավելու փոխգործունակությունը և էլ ավելի ամրապնդելու Ուկրաինայի պաշտպանունակությունն ու անվտանգության ոլորտը, ասել է նա։