Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բրիտանիան ևս 6 հազար հրթիռ և 33 մլն դոլար կուղարկի Ուկրաինայի բանակին

Բրիտանիան ևս 6 հազար հրթիռ և 33 մլն դոլար կուղարկի Ուկրաինայի բանակին
Աշխարհ
10:34, 24 март 2022
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երեկ երեկոյան հայտարարել է, որ իր երկիրը ևս 6 հազար հրթիռ և մոտ 33 միլիոն դոլար ֆինանսական օգնություն կուղարկի Ուկրաինայի բանակին:

«Միացյալ Թագավորությունը կաշխատի մեր դաշնակիցների հետ՝ ուժեղացնելու ռազմական և տնտեսական աջակցությունն Ուկրաինային: Մենք անտարբեր չենք կանգնի այն ժամանակ, երբ Ռուսաստանը փոշիացնում է Ուկրաինայի քաղաքները», - ասել է Ջոնսոնը։