Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի սահմանային ծառայության ղեկավարն ու Իսրայելի պաշտպանության նախարարը քննարկել են սահմանային անվտանգությանն առնչվող հարցեր

Ադրբեջանի սահմանային ծառայության ղեկավարն ու Իսրայելի պաշտպանության նախարարը քննարկել են սահմանային անվտանգությանն առնչվող հարցեր
Միջազգային
14:19, 01 февраль 2023
Այսօր՝ փետրվարի 1-ին, Ադրբեջանի սահմանային ծառայության ղեկավար Էլչին Գուլիևի և Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի միջև կայացել է հեռախոսազրույց։

Ինչպես նշվում է Ադրբեջանի սահմանային ծառայության հաղորդագրության մեջ, զրույցի ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանային ու սահմանային անվտանգությանն առնչվող հարցեր։ 

Հիշեցնենք, որ այսօր հեռախոսազրույց է կայացել նաև Ադրբեջանի և Իսրայելի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի և Յոավ Գալանտի միջև, որի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները: