Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ պետքարտուղարն ու Ֆրանսիայի ԱԳ նախարարը ընդգծել են Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման անհրաժեշտությունը

ԱՄՆ պետքարտուղարն ու Ֆրանսիայի ԱԳ նախարարը ընդգծել են Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման անհրաժեշտությունը
Միջազգային
15:32, 10 февраль 2023
Բրազիլիայում գտնվող Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան երեկ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Ինչպես հաղորդում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն, Ֆրանսիայի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում տիրող իրավիճակը, ամփոփել հակամարտության կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի արդյունքները և ընդգծել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհապաղ վերականգնման անհրաժեշտությունը:  

Լեռնային Ղարաբաղի բնակչության համար ներկայիս շրջափակման լուրջ մարդասիրական հետևանքները անընդունելի են, և Ֆրանսիան ու ԱՄՆ-ն միավորում են իրենց ջանքերը՝ ՀՀ վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի շփումների միջոցով վերջ դնելու այս իրավիճակին։